խաղեր

Need For Speed: The Run


Electronic Arts ընկերությունը թողարկել է հայտնի Need For Speed խաղի հերթական տարբերակը, որը կոչվում է The Run: Այս տարբերակը պահանջում է համակարգչի համեմատաբար բարձր պարամետրեր:

√ ՕՀ: Windows Vista (SP1) / Windows 7
√ Պրոցեսոր: Intel Core Duo 2,6 ԳՀց/AMD Athlon X2 5000
√ Օպերատիվ հիշողություն: 2 Գբ
√ Վիդեոքարտ: 512Մբ ATI Radeon 4870/GeForce 9800GT
√ Հիշողություն: 18 Գբ






1. Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2. Ներբեռնեք վերևում նշված խաղի torrent ֆայլը:
3. Սեղմեք այդ ֆայլերի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:


Ուշադրություն
Խաղը տեղադրելուց առաջ անջատեք ձեր անտիվիրուսը և կարգավորումներից նշեք, որպեսզի խաղի թղթապանակը բաց թողնի ստուգման ժամանակ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Երբ են թողարկվելու ամենասպասված խաղերը

Ժամանակակից խաղերը գնալով դառնում են ավելի գեղեցիկ ու իրականությանը մոտ: Կան բազմաթիվ խաղեր, որոնց նոր տարբերակներին անհամբեր սպասում են համակարգչային խաղերի սիրահարները: Այսպիսով վաղը արդեն թողարկվելու է Call of Duty խաղի պաշտոնական տարբերակը, որից խաղասերները մեծ սպասելիքներ ունեն: 



Երբ են թողարկվելու՝

BattleField 3 - արդեն թողարկվել է
Call of Duty: Modern Warfare 3 - նոյեմբերի 8
Need For Speed: The Run - նոյեմբերի 15
Assasin's Creed: Revelations - նոյեմբերի 15
Max Payne 3 - մարտ, 2012
GTA 5 - 2012թ. (ամիսը չի նշվում)



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

FIFA12 և PES12 խաղերը արդեն հասանելի են

Յուրաքանչյուր տարվա աշնան սկզբում ֆուտբոլասերները մեծ ակնկալիքով են սպասում այս երկու ֆուտբոլային սիմուլյատորների թողարկմանը: FIFA-ն պատկանում է ամերիկյան Electronics Arts ընկերությանը, իսկ PES-ը` ճապոնական Konami ընկերությանը: Ֆուտբոլասերների մոտ տարբեր կարծիքներ կան այս երկու խաղերի վերաբերյալ և միանշանակ պատասխան չենք կարող տալ, թե այս խաղերից որն է ավելի լավը: Այս խաղերը ունեն իրենց առավելությունները և թերությունները: Բայց մի բան միանշանակ է, որ երկուսն էլ տարեց տարի ավելի հետաքրքիր ու գեղեցիկ տեսք են ստանում: Մի խոսքով փորձեք և գրեք ձեր կարծիքները, թե որ սիմուլյատորն եք ավելի շատ նախընտրում: Խաղերը ներբեռնելու համար անհրաժեշտ է օգտվել Torrent ծրագրից:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Fifa Online 2


Fifa Online -ը իրենից ներկայացնում է Fifa 10-ի հիման վրա ստեղծված ֆուտբոլային սիմուլյատոր: Խաղում հնարավոր է խաղալ ինչպես համակարգչի հետ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների այլ խաղացողների հետ ինտերնետիմիջոցով: Հնարավորություն կա խաղալ ինչպես առանձին ընկերական խաղեր, այնպես էլ  տարբեր մրցաշարեր: Մի խոսքով, եթե հոգնել եք համակարգչի հետ խաղալուց և ցանկանում եք խաղալ մարդկանց դեմ, ապա խորհուրդ կտամ փորձել, քանի որ, երբ խաղում է համակարգիչը, ֆուտբոլիստների գործողությունները մի տեսակ միապաղաղ են ու մի քանի խաղ խաղալուց հետո հեշտանում է համակարգչին հաղթել, իսկ երբ հակառակորդը քեզ նման խաղացող է, այդ դեպքում լրիվ այլ է:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Понедельник
29.04.2024
11:59
>
Չատ
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Որոնում