Facebook.com

   

Ֆեյսբուքի չաթի պաշտոնական ծրագիրը Windows օպերացիոն համակարգի համար



Այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Ֆեյսբուքի ընկերների հետ, քանի որ դրա համար կան մի քանի ծրագրեր: Վերջերս այդ հնարավորությունը ավելացավ նաև Skype-ին, սակայն հատուկ Ֆեյսբուքի ընկերների հետ զրուցելու համար գոյություն ունի պաշտոնական ծրագիր: Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger: Դրա միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ, ինչպես նաև ծրագիրը ցուցադրում է վերջին տեղեկացումները (Notifications) և ընկերների ակտիվություւնը (Ticker):



Ծրագրի գլխավոր առավելություններից եմ համարում այն փաստը, որ այն հնարավորություն կա այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք:



Ծրագիրը փակելու համար սեղմեք ծրագրի նշանի վրա մկնիկի աջ կոճակով ու ընտրեք Exit:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Angry Birds խաղը արդեն հասանելի է Ֆեյսբուքում


Angry Birds խաղի հեղինակները խոստացել էին փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրվա կապակցությամբ, թողարկել խաղի Ֆեյսբուքյան տարբերակը: Եվ ահա խաղը արդեն հասանելի է Ֆեյսբուքում: Ֆեյսբուքի տարբերակում ավելացել են մի քանի սոցիալական տարրեր,նոր Level-ներ և ֆունկցիաներ:


Խաղում ցուցադրվում է նաև ձեր և ընկերների միավորների վարկանիշային աղյուսակ: Խաղացեք և մրցեք ընկերների հետ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Facebook-ի չաթը և Google-ի գովազդներ



Ինչպես գիտեք Google ընկերությունը ունի նաև գովազդային ծառայություն (Google Adsense, Google Adwords), որը թույլ է տալիս Ձեր գովազդը որոշակի գումարի դիմաց տեղադրել այլ կայքերում, իսկ այդ կայքերում գովազդներ տեղադրողները դրանից վաստակում են որոշակի գումար՝ կախված այդ գովազդների վրա click-ների քանակից: Իմ կարծիքով Google-ի գովազդային ծառայությունը լավագույնն է աշխարհում, սակայն առայժմ այն չի թուլատրում տեղադրել գովազդներ հայալեզու կայքերում: Պարզվում է Ֆեյսբուքը նույնպես ակտիվորեն օգտվում է Google-ի գովազդային ծառայություններից: Օրինակ տարբեր կայքերում կարող եք հանդիպել Ֆեյսբուքը գովազդող Գուգլի կողմից ներկայացվող գովազդներ:



Սակայն վերջերս հայտնաբերեցի նաև հակառակ գործընթացը: Այսիքն ոչ թե այլ կայքերում էր տեղադրված Ֆեյսբուքի գովազդը, այլ ֆեյսբուքում էր տեղադրված այլ կայքերի գովազդ (Google Adsense): Քանի որ դժվար է հավատալ, որ ֆեյսբուքը փորձում է գումար վաստակել Google Adsense-ով, ուրեմն այստեղ մի բան այն չէր:




Իմ կասկածները ամբողջովին հաստատվեցին այն ժամանակ, երբ այլ դիտարկչով այցելեցի ֆեյսբուք: Բանը կայանում է նրանում, որ ես օգտվում եմ Google Chrome-ի համար նախատեսված մի հավելվածից, որը թույլ է տալիս վերադարձնել ֆեյսբուքի հին չաթը: Այդ հավելվածի մասին մի անգամ արդեն խոսվել է բլոգում:




 Ահա թե ինչպես են գումար վաստակում այդ հավելվածի ստեղծողները: Առաջարկում են օգտակար ծառայություն աշխարհի ամենահայտնի կայքերից մեկում, իսկ դրա փոխարեն այդ կայքում մեծ չափսերով տեղադրում են Google Adsence-ի գովազդները: 




Հաստատ համոզված եղեք, որ օրական մի քանի հազար մարդ կսեղմի այդ գովազդների վրա: Քանի որ գովազդներից եկող եկամտի քանակը կախված է click-ների քանակից, ուրեմն մարդիկ մի հավելված ստեղծելով աշխատում են բավականին մեծ գումարներ իրենց քողարկված գովազդներով:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Понедельник
29.04.2024
15:22
>
Չատ
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Որոնում