Հնարքներ

 

Վերականգնեք ջնջված ֆայլերը Recuva-ի միջոցով




Երբ պատահական կամ մտածված ամբողջովին ջնջել եք ինչ-որ ֆայլ համակարգչի մեջից կամ տեսախցիկի հիշողության քարտից ու ափսոսում եք դրա համար, ապա մի շտապեք հանձնվել: Ֆայլերը վերականգնելու բազմաթիվ ծրագրեր կան ու Recuva-ն դրանցից մեկն է: Recuva-ն ամբողջովին անվճար և հեշտ օգտագործվող ծրագիր է:




Ծրագրի հնարավորությունները.

-Որոնել և ընտրել այն ֆայլերը, որոնք ուզում եք վերականգնել:
-Ֆիլտրել արդյունքները ըստ ֆայլի անվանվան կամ տեսակի:
-Վերականգնել վնասված կամ ֆորմատավորված սարքից:
-Վերականգնել iPod-ից ջնջված երգերը:
-Ջնջել այն ֆայլերը, որոնք ցանկանում եք անվերադարձ ջնջել
-Վերականգնել չպահպանված Word-ի ֆայլերը:
-Վերականգնել ցանկացած տիպի ֆայլ (նկար, երգ և այլն)
-Վերականգնել արտաքին USB ֆլեշկաներից և չիպերից ջնջված ֆայլերը: 




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպես ստեղծել ձեր կյանքի պատմության մասին ֆիլմ՝ օգտագործելով Facebook Timeline-ը

Ովքեր արդեն տեսել են Facebook Timeline-ի գովազդը, ուրեմն արդեն հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Այդ տեսահոլովակում ցուցադրվում է Ֆեյսբուքի մի օգտատերի կյանքի առանցքային իրադարձությունները: Այժմ նմանատիպ տեսահոլովակ կարող եք պատրաստել նաև դուք: Այդ նպատակով պատրաստվել է մի կայք, որը պատրաստում է տեսահոլովակ՝ օգտագործելով Facebook Timeline-ը: Անհրաժեշտ է այցելել այս կայքը, սեղմել Make Your Movieև հաստատել ծրագրի իրավասություններ: Այնուհետև սպասեք 1-10 րոպե (կախված Ֆեյսբուքում ձեր ակտիվությունից) և վայելեք Ձեր կյանքի մասին պատմող ֆիլմը: Տեսահոլովակը ստեղծելուց հետո կարող եք փոխել երաժշտությունը և փոխել առանցքային կադրերը: Հնարավորություն կա նաև տարածել տեսահոլովակը և ցուցադրել ընկերներին: Դե ինչ, խորհուրդ եմ տալիս փորձել և տեղեկացնել ընկերներին :)




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով

Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ:


Այցելեք այս կայքը:

1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն

2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)

3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը

4.  Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Գուգլի հերթական ամանորյա հնարքը: Christmas



Մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես կարելի է տեսնել գեղեցիկ ձյան փաթիլներով անիմացիա գուգլի որոնման միջոցով: Գոյություն ունի նաև նմանատիպ մեկ այլ հնարք: Մտեք  Google որոնողական համակարգ և որոնման դաշտում գրեք Christmas: 

Տեղեկացրեց Լազր Մկրտումյանը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Понедельник
29.04.2024
13:46
>
Չատ
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Որոնում