Նորություններ

Օսկար 2012 մրցանակաբաշխության հաղթողները

Լավագույն ֆիլմ
Արտիստը

Տղամարդու լավագույն դեր
Ժան Դյուժարդեն («Արտսիտը»)

Կանացի լավագույն դեր
Մերիլ Ստրիփ («Երկաթյա տիկինը»)

Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր
Քրիստոֆեր Պլամմեր («Սկսնակները»)

Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր
Օկտավիա Սպենսեր(«Սպասուհին»)

Լավագույն ռեժիսոր
Միշել Խազանչավիչուս («Արտիստը»)

Լավագույն Սցենար
Վուդի Ալեն («Կեսգիշերը Փարիզում»)

Լավագույն ադապտացված սցենար
«Հետնորդները»

Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Ռանգո»

Լավագույն օպերատորական աշխատանք
«Ժամանակի պահապանը 3D»

Լավագույն մոնտաժ
«Դրակոնի դաջվածքով աղջիկը»

Լավագույն ձայն
«Ժամանակի պահապանը 3D»

Լավագույն ձայնի մոնտաժ
«Ժամանակի պահապանը 3D»

Լավագույն էֆֆեկտներ
«Ժամանակի պահապանը 3D»

Լավագույն Սաունդրեք
Լյուդովիկ Բուրսե «Արտիստը»

Լավագույն երգ
Man of Muppet «Muppets»

Լավագույն գեղարվեստական դիզայն
«Ժամանակի պահապանը 3D»

Լավագույն հանդերձանք
«Արտիստը»

Լավագույն շպար
«Երկաթյա տիկինը»

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ
«Պարոն Մորիս Լեսմորի ֆանտաստիկ թռչող գրքերը»

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ
«The Shore»

Լավագույն վավերագրական ֆիլմ
«Անհաղթելիները»

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ
«Դեմքերը փրկելիս»

Լավագույն արտասահմանյան լեզվով ֆիլմ
«Իրան»



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Google-ը փակում է Picnik.com-ը: Մինչև փակվելը անվճար օգտվեք կայքի բոլոր ֆունկցիաներից


Picnik.com կայքը իրենից ներկայացնում է լուսանկարներ մշակող օնլայն գործիք: Այդ կայքի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա կիրառել բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր էֆեկտներ: 2010 թվականի մարտին Google ընկերությունը գնեց Picnik.com կայքը և կատարեց մի շարք փոփոխություններ: Եվ ահա Google ընկերությունը տեղեկացնում է, որ ամեն լավ բան օրերից մի օր իր տրամաբանական ավարտն է ունենում: Նրանք որոշել են փակել Picnik.com կայքը ս.թ. ապրիլի 19-ին:  Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ այժմ դրա փոխարեն կարող ենք օգտագործել Google+ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարների մշակման գործիքից:




Picnik.com կայքը ուներ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Այն օգտագործողները, ովքեր գումարներ են վճարել և օգտվում են վճարովի ծառայություններից, ապա Google ընկերությունը խոստանում է ամբողջությամբ վերադարձնել գումարները: Google-ը նաև շնորհակալություն է հայտնում կայքի հավատարիմ այցելուներին և որպես նվեր հայտարարում է, որ կայքի բոլոր վճարովի ծառայությունները մինչև կայքի փակման օրը կլինեն անվճար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Megaupload-ը փակվել է SOPA-ի պատճառով


SOPA օրինագծի պատճառով համաշխարհային 5 խոշորագույն ֆայլային սերվերներից մեկը փակվել է: Ձերբակալվել են Megaupload.com կայքի համարյա բոլոր սեփականատերերը: Հիշեցնեմ, որ SOPA օրինագծի շնորհիվ ԱՄՆ իշխանությունները իրավունք ունեն փակել կամ ստիպել ինտերնետ պրովայդերներին փակել ցանկացած կայք, որտեղ կտեղադրվեն հեղինակային իրավունքներ խախտող նյութեր կամ նույնիսկ այդպիսի նյութերի վրա հղումներ: Սա նշանակում է, որ այլևս չենք կարողանա ինտերնետից ներբեռնել ոչ օրիգինալ խաղեր կամ ծրագրեր, ֆիլմեր և նույնիսկ mp3 երգեր: Դե ինչ, մեզ մնում է նստել և տեսնել, թե ինչպես են ԱՄՆ իշխանությունները ոչնչացնում ինտերնետը: Հուսանք, որ այս օրինագիծը երկար կյաքն չի ունենա, քանի որ դրա դեմ են արտահայտվել ինտերնետի հսկաները: Փակման նախօրեին այդ օրինագծի դեմ բողոքի ակցիային էր միացնել նաև Megaupload.com-ը: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ Torrent կայքերը չեն փակվի:


Հ.Գ.
Ճի՞շտ եք համարում արդյոք SOPA օրինագծի, ընդունումը որը նպաստում է ինտերնետում հեղինակային իրավունքների պահպանմանը:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

2011 թվականի Youtube-ի ամենահայտնի տեսանյութերից մի քանիսը

"Ultimate Dog Tease"
Husky Dog Talkin - "I Love You" 
"Jack Sparrow" by The Lonely Island and M. Bolton
"Talking Twin Babies Part 2"
"Nyan Cat"
"Look At Me Now" Cover Karmin Music
"The Creep" by The Lonely Island
"Born This Way" Cover by Maria Aragon
"The Force" Volkswagen Commercial
"Cat Mom Hugs Baby Kitten"
The T-mobile Royal Wedding
"Friday" by Rebecca Black
Songify This: Winning - a Song by Charlie Sheen



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Թվերը Youtube-ում


Համակարգչի ստեղնաշարի թվերը YouTube կայքում կատարում են օգտակար ֆունկցիա: YuoTube-ում  յուրաքանչյուր տեսահոլովակ բաժանվում է պայմանական 10 հատվածների: Եվ ահա տեսահոլովակը դիտելու ընթացքում սեղմելով այդ թվերը կարող եք միանգամից ցատկ կատարել այդ պայմանական հատվածների վրա (թվերը սեղմելուց առաջ պետք է մկնիկի սլաքով սեղմել տեսահոլովակի վրա, որպեսզի այն դառնա ակտիվ): Այսպես օրինակ 0 թիվը սեղմելով տեսահոլովակը կսկսվի նորից, իսկ 5-ը սեղմելով ցատկ կկատարվի տեսահոլովակի մեջտեղի մասերը: Նախավերջին մասը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել 9: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 1-ը դա 10%-ն է, 2-ը՝ 20% և այսպես շարունակ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Понедельник
29.04.2024
14:12
>
Չատ
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Որոնում